Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեզ հերիք չէ անուղեղ սարքեցին, մի բան էլ քեֆչի Հասան ու անբան Հուռի դարձրին

Մեզ հերիք չէ անուղեղ սարքեցին, մի բան էլ քեֆչի Հասան ու անբան Հուռի դարձրին
15.06.2025 | 11:15

Օդերևութաբանները զգուշացրել էին սաստիկ եղանակային պայմանների, այդ թվում՝ ուժեղ քամու և կարկուտի մասին, իսկ Գյումրիում մեկ է գարեջրի փառատոն էին անում։

Մեզ հերիք չէ անուղեղ սարքեցին, մի բան էլ քեֆչի Հասան ու անբան Հուռի դարձրին։

Կարծես դարդ ու ցավ չունենք, կարծես Հայաստանը ոչ թե մեր զարգանալու երկիրն է, այլ այլոց ոտի տակի միջանցք։

Էսքան տարածքների ու հազարավոր մարդկանց կորուստ, հետն էլ եղանակի տեսությանն էլ չեն հետևում, փառատոններ է որ կազմակերպում են։

Փառատոնների իմաստը տվյալ երկրի, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի և գյուղատնտեսական արտադրության արդյունքների ցուցադրումն է։

Իսկ ի՞նչ եք նշում։

Մաքսիմում փոքր ծավալների, եսիմ ում գարաժում լցվող գարեջրի՞ տոնը։

Կամ Երևանում գինու փառատոնը։

Արենիում նման միջոցառումը կազմակերպելը տրամաբանական է, որովհետև տեղացու քրտինքի արդյունքն է ցուցադրվում, նոր գնորդներ, գործընկերներ են գտնվում։

Իսկ Երևանում, կամ Գյումրիում քաղաքային տրանսպորտը զարգացրեք, կրթօջախները գրավիչ ու մրցունակ դարձրեք, թատրոնների, կրկեսի, կինոյի, պարի, հայկական մշակույթի օրեր նախատեսեք:

Երկիրը «պռախադնոյ» մի սարքեք։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Տեսանյութը՝ https://www.facebook.com/narine.kirakosyan.5/videos/1129045775906764

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ